
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ շարասյունը երեքշաբթի ժամանել է Ստեփանակերտ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Շարասյունը կազմավորվել է Դոնի Ռոստովում: Քսան “Камаз” բեռնատարներ 300 տոննա շինանյութ են տեղափոխել ԼՂ բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վերականգնման համար:
Արտակարգ իրավիճակների նախարարության առաջին շարասյունը նոյեմբերի 21-ին հինգ տրանսպորտային միջոցներով 45 տոննա շինանյութ է հասցրել Ստեփանակերտ: