գլխավոր Իրադարձային Լավրովն Աֆղանստանի իշխանություններին եւ թալիբներին հորդորել Է՝ վերականգնել խաղաղությունը երկրում

Լավրովն Աֆղանստանի իշխանություններին եւ թալիբներին հորդորել Է՝ վերականգնել խաղաղությունը երկրում

Մոսկվան Աֆղանստանի իշխանություններին եւ թալիբներին կոչ Է անում՝ ըստ Էության անցնել բանակցությունների եւ վերականգնել խաղաղությունը երկրում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ Աֆղանստանում անվտանգության հետ կապված իրադրությունը շարունակում Է վատթարանալ:

«Ստեղծված պայմանները թելադրում են այն բանի սուր անհրաժեշտությունը, որպեսզի Աֆղանստանի կառավարությունից եւ թալիբների շարժումից բանակցորդների թիմերը, որոնք այժմ նիստ են գումարում Դոհայում, որքան կարելի Է ավելի շուտ ավարտեն բոլոր ընթացակարգային հարցերի համաձայնեցումը»,-ասել Է Լավրովը՝ տեսաուղերձով դիմելով Աֆղանստանին նվիրված Ժնեւյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին:

«Հորդորում ենք երկու հակամարտող կողմերին, Աֆղանստանի բոլոր Էթնոքաղաքական ուժերի ներկայացուցիչներին, արտաքին խաղորդներին, որոնք շահագրգռված են երկրի իրադրության կայունացմամբ, նպաստել բազմամյա ներաֆղանական պատերազմի ավարտին եւ Աֆղանստանի վերականգնմանը՝ որպես խաղաղ, անվտանգ, անկախ եւ ինքնուրույն պետություն, որն ազատ Է ահաբեկչությունից եւ թմրանյութերից»,- նշել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: