
Լիտվայի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է Ինգրիդա Շիմոնիտեին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Շիմոնիտեի թեկնածությանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր, 10 պատգամավոր դեմ է քվեարկել, 41-ը` ձեռնպահ:
Վարչապետի պաշտոնում Շիմոնիտեն առաջադրվել է իշխող կոալիցիայի ՝ «Հայրենիքի միություն – Լիտվայի քրիստոնյա-դեմոկրատներ», «Ազատական շարժում» և «Ազատություն» կուսակցությունների կողմից:
2019-ին Շիմոնիտեն մասնակցել է Լիտվայի Հանրապետության նախագահական ընտրություններին, բայց, երկրորդ փուլում, ստանալով ձայների 33%-ը, պարտվել է Գիտանաս Նաուսեդային: