գլխավոր Հասարակություն ՏՄՊՊՀ-ն հարցում է նախաձեռնել դեղերի սպառման վերաբերյալ

ՏՄՊՊՀ-ն հարցում է նախաձեռնել դեղերի սպառման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություն դեղերի շրջանառության ոլորտում։ Այդ մասին հայտնում է ՏՄՊՊՀ-ի մամուլի ծառայությունը։

«Ուսումնասիրության նպատակն է դեղերի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։

Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որն ուղղված է սպառողների կարծիքի ուսումնասիրմանը և հնարավորության դեպքում աջակցել հարցաթերթի տարածմանը: Ձեր ակտիվ մասնակցությամբ Դուք կօգնեք ոլորտում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծման առավել արդյունավետ բանաձևերի մշակմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հարցմանը մասնակցելու համար անցեք հետևյալ հղմամբ՝  https://bit.ly/3frydoF: