գլխավոր Իրադարձային Իրանը վրդովված է, որ Թուրքիան և Ադրբեջանը յուրացնում են Արցախի մշակութային ժառանգությունը

Իրանը վրդովված է, որ Թուրքիան և Ադրբեջանը յուրացնում են Արցախի մշակութային ժառանգությունը

Իրանը վրդովված է, որ Թուրքիան և Ադրբեջանը յուրացնում են Արցախի մշակութային ժառանգությունը: Այդ մասին հայտնում է Azariha-ն։

«Թուրքիայի ազգային հեռուստատեսության TRT-ի թղթակիցը Աղդամի Մեծ մզկիթի մասին ռեպորտաժում այս մզկիթը համարձակորեն նշում է որպես Օսմանյան կայսրության մասունք:

Սակայն ոչ այս մզկիթը, ոչ Աղդամ քաղաքը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կապ չունեն օսմանցիների հետ: Ըստ մուտքի վրայի գրության, մզկիթը կառուցվել է 1287 թ. ըստ Հիջրիի, որը Գրիգորյան օրացույցում համապատասխանում է 1870 թ., Ռուսական կայսրության ցարական ժամանակաշրջանում:

Շենքի ճարտարապետը Սաֆի Խան Ղարաբաղցին է:
Ըստ մզկիթի խորանի վրա գրված գրության և մզկիթի զարդարանքները վարպետ Տաղի Նագաշ Թավրիզիի որդու՝ վարպետ Մուհամմադ Նագաշ Շոկուխի Թաբրիզիի աշխատանքն են»,- գրել է Azariha-ն։