գլխավոր Իրադարձային Անհետ կորած զինվորների հարազատները ակցիան են իրականացնում ՌԴ դեսպանատան մոտ․ ՈՒՂԻՂ

Անհետ կորած զինվորների հարազատները ակցիան են իրականացնում ՌԴ դեսպանատան մոտ․ ՈՒՂԻՂ

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ակցիա են իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները նամակ են պատրաստում, ինչպես նաև կազմում են անհետ կորած զինծառայողների անուններից բաղկացած ցուցակ՝ ՌԴ դեսպանատուն փոխանցելու համար:

Նրանք նամակով խնդրում են աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքներն անհապաղ սկսելու հարցում:

Ակցիայի մասնակիցները սպասում են, որպեսզի դեսպանատնից որևէ մեկը մոտենա, լսի իրենց խնդիրները և վերցնի նամակն ու անհետ կորածների անուններով  ցուցակը:

Անհետ կորած զինվորների հարազատներն ավելի վաղ հավաքվել էին ՀՀ ՊՆ շենքի մոտ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո որոշեցին ակցիան շարունակել ՌԴ դեսպանատան մոտ: