գլխավոր Իրադարձային ԿԽՄԿ առաքելությունը Ստեփանակերտի քաղաքապետարան է փոխանցել սննդամթերք, հիգիենայի պարագաներ

ԿԽՄԿ առաքելությունը Ստեփանակերտի քաղաքապետարան է փոխանցել սննդամթերք, հիգիենայի պարագաներ

Վերջին մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը Ստեփանակերտի քաղաքապետարան է փոխանցել սննդամթերքի 500 ծանրոց, 620 հիգիենայի պարագաների հավաքածու, 7000 տուփ մակարոնեղեն, 4000 կգ շաքար և 1660 վերմակ ՝ հակամարտության սրացման հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին բաժանելու համար: Բացի այդ, 1600 ծածկոց ուղարկվել է Մարտունու քաղաքապետարան, 1500՝ Ասկերանի քաղաքապետարան ՝ դրանց կարիքն ունեցող անձանց տրամադրելու նպատակով:

Այդ մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

«Դեռևս ռազմական գործողությունների ընթացքում ԿԽՄԿ-ն պարբերաբար սնունդ և հիգիենայի պարագաներ էր փոխանցում Ստեփանակերտի քաղաքապետարան՝ ապաստարաններում գտնվող մարդկանց կարիքները հոգալու համար: Կազմակերպությունը նաև բժշկական բնույթի օգնություն է տրամադրել մի շարք հիվանդանոցների»,- ասված է հաղորդագրության մեջ: