գլխավոր COVID-19 Եվրոպայում յուրաքանչյուր 17 վայրկյանում մեկ մարդ մահանում է կորոնավիրուսից․ ԱՀԿ

Եվրոպայում յուրաքանչյուր 17 վայրկյանում մեկ մարդ մահանում է կորոնավիրուսից․ ԱՀԿ

Եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր 17 վայրկյանում մեկ մարդ մահանում է կորոնավիրուսից, իսկ Եվրոպայում օրական մահանում է միջինը 4,5 հազար մարդ: Այս մասին առցանց ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն, հայտնում է РИА Новости-ն։

«Եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր 17 վայրկյանը մեկ մարդ է մահանում COVID-19-ից: Ամեն անգամ, երբ մենք որոշում ենք կայացնում հետևել ապատեղեկատվության տարածումը դադարեցնելու, ժխտողականության դեմ պայքարելու առաջարկներին (կորոնավիրուսի), մենք նպաստում ենք COVID-19-ով մահվան կանխարգելմանը», – ասել է նա:

«Ներկայումս Եվրոպայում COVID-19-ից ամեն օր միջինում մահանում է 4,5 հազար մարդ: Ընդհանուր կարանտինի ներդրումից հնարավոր է խուսափել, եթե բոլորս ջանք գործադրենք», – ասել է Կլուգեն: