գլխավոր Հասարակություն Երևանի քաղաքապետարանը չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին շուրջ 119 մլն դրամ կհատկացնի

Երևանի քաղաքապետարանը չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին շուրջ 119 մլն դրամ կհատկացնի

Երևանի քաղաքապետարանի ավագանին 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ որոշեց չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակիչներին ավելի քան 119 մլն դրամ հատկացնել:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ առաջարկվում է Երևանի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացնել 119 մլն 686 հազար 200 դրամով:

«Այդ գումարը… նախատեսվում է ուղղել չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի (այդ թվում՝ հանրակացարանների) բնակիչներին նվիրաբերված բնակարանների եկամտային հարկի պարտավորության մարմանը»,- նշեց փոխքաղաքապետը:

Ֆինանսական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Գրանցված ավագանու 39 անդամից 37-ը նախագծին «կողմ» քվեարկեցին, 1-ը «դեմ», «ձեռնպահ» չկար: