գլխավոր COVID-19 Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից օրական մահացության նոր հակառեկորդ

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից օրական մահացության նոր հակառեկորդ

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացությունների թիվն անցած մեկ օրվա ընթացքում ավելացել է 491-ով, ինչը նոր առավելագույն ցուցանիշ է համաճարակի սկզբից ի վեր:

Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Ըստ վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների, Ռուսաստանի 85 մարզերում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 24326 նոր դեպք: Ապաքինվել է 23 226 մարդ: