գլխավոր Իրադարձային Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Այս մասին ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն ասաց ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ:

«Քիչ առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որով Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այսօր նա կկատարի իր լիազորությունները»,- նշեց Մանրիկյանը: