
Էվերեստի գագաթնամասի մերձակայքում հավաքված ձյան նմուշներում գիտնականները հայտնաբերել են պլաստիկի մի քանի միկրոմասնիկներ: Դրանց ծագումը բնապահպանների համար դեռ առեղծված է: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Պլիմութի համալսարանի մամուլի ծառայությունը՝ մեջբերելով One Earth ամսագրի հոդվածը:
«Վերջին տարիներին մենք գտել ենք միկրոպլաստիկ մասնիկներ մոլորակի գրեթե յուրաքանչյուր անկյունում՝ Արկտիկայից և գետերից մինչև Մարիանայան փողրակ և Երկրի ամենախորը օվկիանոսները:
Դրանց հայտնաբերումը Էվերեստի գագաթին մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մենք պետք է ակտիվորեն պաշտպանենք շրջակա միջավայրը նման աղտոտումից», – ասում է Պլիմութի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Բնապահպան Իմոգեն Նապերը, որի խոսքերը մեջբերում է համալսարանի մամուլի ծառայությունը:
Էվերեստը Երկրի ամենաբարձր լեռնագագաթն է, որը ծովի մակարդակից բարձր է 8848 մ: