գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ում ընտրողների 47%-ը ցանկանում է Թրամփին որպես թեկնածու տեսնել 2024թ. նախագահական ընտրություններում

ԱՄՆ-ում ընտրողների 47%-ը ցանկանում է Թրամփին որպես թեկնածու տեսնել 2024թ. նախագահական ընտրություններում

Ամերիկյան հեղինակավոր The Hill հրատարակությունը Հարիս հետազոտական ծառայության հետ համատեղ անցկացրած սոցհարցման արդյունքների հիման վրա պարզել է, որ հարցված ամերիկացիների մոտ 47 տոկոսը ցանկանում է, որ ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփն իր թեկնածությունն առաջադրի 2024 թվականի նախագահական ընտրություններում. այս կարծիքին են հիմնականում Հանրապետական կուսակցության կողմնակիցները: Հարցված հանրապետականների 75 տոկոսը շարունակում է աջակցել Թրամփին: 

Նշվում է, որ նոյեմբերի 17-19-նն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցման մասնակիցներից միայն 24 տոկոսն է Դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկել: Դրանում ընդհանուր մասնակցել է 1873 գրանցված ընտրող: 

Վկայակոչելով սեփական աղբյուներին՝ նոյեմբերի 9-ին հեղինակավոր Axios տեղեկատվական գործակալությունը հայտնել էր, որ Թրամփը դիտարկում է 2024 թվականին պետության ղեկավարի պաշտոնը կրկին ստանձնելու հնարավորությունը: 

Հրատարակության տվյալներով՝ հանրապետական գործիչն իր խորհրդատուներին է տեղեկացրել, որ դիտարկում է նման հնարավորությունը. ավելի ուշ այդ մասին հայտնել էին նաև այլ ամերիկյան այլ լրատվամիջոցներ: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի երեքին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթող է ճանաչվել դեմոկրատ Ջո Բայդենը: