
ՌԴ ծովային սահմանը խախտած ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիր «Ջոն Մաքքեյն» ռազմանավը ռուսական նավից նախազգուշացում ստանալուց հետո փոխել է ուղղությունը և անմիջապես անցել չեզոք ջրեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Ծովակալ Վինոգրադով» խոշոր հակասուզանավային նավը կասեցրել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտումը ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակրի կողմից։
Նշվում է նաև, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Ծովակալ Վինոգրադով» խոշոր հակասուզանավային նավի կողմից ստացված նախազգուշացումից հետո ամերիկյան նավը անմիջապես մտել է չեզոք ջրեր, հայտնում է РИА Новости-ն։