գլխավոր Իրադարձային Պենտագոնը հաստատել է իր մասնակցությունը Բայդենին իշխանության փոխանցման գործընթացում

Պենտագոնը հաստատել է իր մասնակցությունը Բայդենին իշխանության փոխանցման գործընթացում

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ծանուցում է ստացել իշխանությունը Ջո Բայդենի վարչակազմին փոխանցելու վերաբերյալ և տեղեկացրել է նախարարության մակարդակով այդ ոլորտում աշխատանքների մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ դաշնային կառավարությունում Ընդհանուր ծառայությունների վարչությունը փաստացիորեն  դեմոկրատ թեկնածուին ճանաչէլ էր որպես ընտրությունների հաղթող և հայտարարել էր իշխանության փոխանցումը սկսելու պատրաստակամության մասին:

«Նախարարությունը ծանուցագիր է ստացել առ այն, որ նախագահի լիազորությունների փոխանցման մասին օրենքի համաձայն՝ Ընդհանուր ծառայությունների վարչության պետը որոշակի ռեսուրսներ և ծառայություններ է տրամադրել Բայդենի և Հարիսի անցումային շտաբներին: Մենք անմիջապես կսկսենք իրականացնել աջակցություն տրամադրելու մեր ծրագիրը»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան  լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ: