
Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Ծովակալ Վինոգրադով» խոշոր հակասուզանավային նավը կասեցրել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտումը ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Ծովակալ Վինոգրադով» խոշոր հակասուզանավային նավը կասեցրել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտումը ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիր «Ջոն Մաքքեյն» ռազմանավի կողմից՝ Պյոտր Մեծի ծոցում», – ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է РИА Новости-ն:
Ավելացվում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռազմանավը մտել էր Ռուսաստանի ջրային տարածք և անցել է սահմանային գծից երկու կիլոմետր: