գլխավոր Իրադարձային Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Իլոն Մասկը երկրորդն է․ Bloomberg

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Իլոն Մասկը երկրորդն է․ Bloomberg

Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Bloomberg-ի վարկածով զբաղեցրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի երկրորդ հորիզոնականը։

Մասկի կարողությունը ֆոնդային առևտրում Tesla-ի բաժնետոմսերի գնի բարձրացման ֆոնին ավելացել է 7,2 միլիարդ դոլարով`կազմելով մոտ 128 միլիարդ դոլար: Այս ցուցանիշով նա գերազանցեց Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին (նաև մոտ 128 միլիարդ դոլար) և այժմ զիջում է միայն Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսին (182 միլիարդ դոլար): Գեյթսն այժմ երրորդ տեղում է:

Bloomberg-ի հաշվարկների համաձայն՝ վերջին 12 ամսվա ընթացքում Մասկի կարողությունն աճել է շուրջ 100 միլիարդ դոլարով: Ինչպես նշում է գործակալությունը, ցուցակում ընդգրկված աշխարհի 500 ամենահարուստ մարդկանցից ոչ մեկը նշված ժամանակահատվածում այդքան արագ չի բազմապատկել իր կապիտալը: Հունվարին Մասկը Bloomberg-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 35-րդ տեղը: