գլխավոր Իրադարձային Ռուս զինվորականները շարունակում են ականազերծման աշխատանքները Արցախում

Ռուս զինվորականները շարունակում են ականազերծման աշխատանքները Արցախում

Ռուս զինվորականները շարունակում են ականազերծման աշխատանքները Արցախում խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտիներում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Արցախի Հանրապետությունում տարածքների հումանիտար ականազերծումը սկսվել է երկուշաբթի օրը:

«Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները մասնակցում են ինժեներական հետախուզության և ականազերծման աշխատանքներին խաղաղապահ դիտակետերի և հանրային ճանապարհների միջև ընկած երթուղիներում», – ասված է հայտարարության մեջ, հայտնում է РИА Новости-ն:

Պարզաբանվում է, որ սակրավորների աշխատանքները կատարվում են բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների մոտ:

Նշվում է նաև, որ հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ առարկաները տեղափոխվում են պոլիգոն, որտեղ պայթեցվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում:

«Պայթուցիկ օբյեկտների առկայության համար տարածքի հետազոտման աշխատանքների փուլերից մեկը դիրքերի ուսումնասիրությունն է, որոնց վրա կկառուցվեն ստացիոնար կայաններ՝ ռուս խաղաղապահների սպասարկման համար», – հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը: