գլխավոր Գլխավոր Կարմիր խաչը նախատեսում է ավելացնել իր ներկայացուցիչների թիվը Արցախում

Կարմիր խաչը նախատեսում է ավելացնել իր ներկայացուցիչների թիվը Արցախում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերն ասել է, որ ԿԽՄԿ-ն նախատեսում է լրացուցիչ 400-500 մարդու ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

РБК թերթին տված հարցազրույցում Մաուրերը նշել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում Կարմիր խաչը արմատապես փոխել է Ղարաբաղում հումանիտար առաքելության բնույթը: Երբ հակամարտությունը բռնկվեց, ԿԽՄԿ-ն հասկացավ, որ «ավելին պետք է արվի», – ասել է նա:

Այսպիսով, նա նշել է, որ մինչ պատերազմը սկսելը, ԿԽՄԿ առաքելության բյուջեն տարածաշրջանում կազմում էր 10 միլիոն շվեյցարական ֆրանկ (գրեթե 10,96 միլիոն դոլար), իսկ 2021 թվականին այն հավասար կլինի 45 միլիոն շվեյցարական ֆրանկի (ավելի քան 49,31 միլիոն դոլար):

«Այսինքն՝ մենք քառապատկել ենք մեր ներկայությունը: Մենք այնտեղ բավականին շատ մարդ ունենք: Այժմ մենք նախատեսում ենք տարածաշրջան ուղարկել լրացուցիչ 400-500 մարդու: Վերջին օրերին մենք արդեն ավելացրել ենք մեր ներկայությունը», – ասել է Մաուրերը:

Մաուերը նաև ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից յուրաքանչյուրը մարմիններ է գտնում իր վերահսկողության տակ գտնվող տարածքում, բայց շփման գծում, որտեղ մարտեր ու ականներ էին պայթել, դժվար է դիակներ գտնել: