
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջը նոր գրառում է կատարել, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,Հայտնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից։
ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը»: