
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի 6713 դեպք է գրանցվել, մահացել է 153 մարդ։ Սա մեկ օրում գրանցված մահվան դեպքերի ռեկորդ է, հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահական գերատեսչության ղեկավար Ֆահրետտին Կոջան հայտարարել էր, որ կորոնավիրուսը երկրում հասել է երկրորդ պիկին։
Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի 453 535 դեպք, մահացել է 12 511 մարդ։