գլխավոր COVID-19 ԱՀԿ-ն հույս ունի համագործակցել Չինաստանի հետ Covid-19-ի աղբյուրը պարզելու համար

ԱՀԿ-ն հույս ունի համագործակցել Չինաստանի հետ Covid-19-ի աղբյուրը պարզելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է թափանցիկ համագործակցություն Չինաստանի հետ՝ բացահայտելու Covid-19 վարակի աղբյուրը, հայտնել է կազմակերպության փորձագետներից մեկը։

Կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր Չինաստանի Ուհան քաղաքում անցած տարվա դեկտեմբերին։ Աշխարհում Covid-19-ի ավելի քան 59 միլիոն դեպք է գրանցվել։ Մահացել է 1,397,583 մարդ, ապաքինվել են 40,977,067-ը։