գլխավոր Սպորտ Vbet ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց Նոային (տեսանյութ)

Vbet ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց Նոային (տեսանյութ)

Ararat Armenia-Esch

Ֆուտբոլի Vbet ՀՊԼ-ի 12-րդ տուրի շրջանակում, «Արարատ-Արմենիա», նոմինալ դաշտի տիրոջ կարգավիճակում, ընդունել էր «Նոային»:

8-րդ րոպեին Կամպանյայի թիմին առաջ մղեց Դավիդ Հումանեսը: 35-րդ րոպեին Օլիվիերան հավասարեցրեց հաշիվը, սակայն 4 րոպե անց Ջեյսոնը ևս մեկ անգամ առաջ մղեց գործող չեմպիոնին: Երկրորդ խաղակեսի 25-րդ րոպեին Սարգիս Շահինյանը ձևակերպեց խաղի վերջակետը՝ 3-1:

«Արարատ-Արմենիան» հաղթեց ու այս պահին 11 միավորով «Նոայի» հետ կիսում է 5-6-րդ հորիզոնականները, սակայն Կամպանյայի թիմը 2 խաղ պակաս է անցկացրել: