գլխավոր Իրադարձային Բերդաշեն համայնքի հարցը գտնվում է Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Բերդաշեն համայնքի հարցը գտնվում է Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել Բերդաշեն համայնքի վերաբերյալ։

«Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին»,-ասված է հայտարարության մեջ։