գլխավոր Գլխավոր Վերջին մեկ օրվա ընթացքում 2334 փախստական վերադարձել է ԼՂ․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Վերջին մեկ օրվա ընթացքում 2334 փախստական վերադարձել է ԼՂ․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Վերջին մեկ օրվա ընթացքում 2334 փախստականներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, ավելի քան 11,000 բնակիչներ արդեն վերադարձել են իրենց բնակության վայրերը խաղաղապահների օգնությամբ, լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, , հայտնում է РИА Новости-ն։

«Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը:

Օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել 2334 փախստականներ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի 11 հազար բնակիչ», – ասել է նա: