գլխավոր Հասարակություն Հրադադարը պահպանվում է ԼՂ շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Հրադադարը պահպանվում է ԼՂ շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Հրադադարը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է РИА Новости-ն։

«Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական զորախմբի կողմից շարունակվում են կատարվել առաջդրված խնդրիները: Հյուսիսային և հարավային գոտիների 23 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա հսկողություն և մոնիտորինգ ռուս խաղաղապահների կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանման հարցում: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», – ասել է նա: