գլխավոր Հասարակություն ԿԳՄՍ նախարարությունն ուսուցչական կազմակերպություններին հրավիրում է մասնակցել «Տարվա լավագույնները» մրցույթին

ԿԳՄՍ նախարարությունն ուսուցչական կազմակերպություններին հրավիրում է մասնակցել «Տարվա լավագույնները» մրցույթին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ուսուցչական կազմակերպություններին հրավիրում է մասնակցել «Տարվա լավագույնները» մրցույթին՝ ներկայացնելով թեկնածու մրցութային հանձնաժողովում ընդգրկելու համար:

Այդ մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը։

«Հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից կընդգրկվի երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները»,- ասված է հայտարարության մեջ: