գլխավոր Սպորտ ՖԻՖԱ-ի փոխնախագահը 5 տարով հեռացվել է ֆուտբոլից

ՖԻՖԱ-ի փոխնախագահը 5 տարով հեռացվել է ֆուտբոլից

Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) նախագահ ու ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ահմադ Ահմադը 5 տարով զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Այս մասին hաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ահմադը որակազրկվել է էթիկայի կանոնները խախտելու համար: Մադագասկարցի 60-ամյա պաշտոնյան 2017-2019 թվականներին չարաշահել է իր պաշտոնեական դիրքը:

Ահմադը կտրականապես մերժում է այդ մեղադրանքները:

Ավելի վաղ, պաշտոնյան հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել CAF-ի նախագահական ընտրություններում: Դրանք տեղի են ունենալու 2021 թվականի մարտին: