գլխավոր Իրադարձային American Music Awards 2020․ մրցանակաբաշխության բոլոր հաղթողները

American Music Awards 2020․ մրցանակաբաշխության բոլոր հաղթողները

Անցած գիշեր Լոս Անջելեսում կայացավ American Music Awards 2020 մրցանակաբաշխությունըը, որը Գրեմմիից հետո համարվում է երկրորդ ամենակարևոր երաժշտական ​​իրադարձությունը: Երեկոյի հյուրերն էին Ջենիֆեր Լոպեսը, Դուա Լիպան, Փերիս Հիլթոնը, Ջասթին Բիբերը, Կարա Դելևինը, Քեթի Փերին, ում համար այս մրցանակաբաշխությունն առաջինն էր երեխայի ծնոնդից հետո: մեգան Ֆոքսի համար այս մրցանակաբաշխությունը նույնպես կարևոր իրադարձություն էր, քանի որ դերասանուհին առաջին անգամ հանրությանը ներկայացել էր սիրելիի՝ Machine Gun Kelly-ի հետ միասին:

«Տարվա արտիստ» գլխավոր մրցանակը ստացավ Թեյլոր Սվիֆթը: Երգչուհին նաև մրցանակներ է ստացել «Լավագույն փոփ/ռոք երգիչ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում: Մեկ այլ մրցանակի հաղթող է ճանաչվել Ջասթին Բիբերը: Կանադացի երգիչը ճանաչվել է Լավագույն փոփ/ ռոք կատարող, ինչպես նաև դարձել է «Լավագույն դուետ» (Dan + Shay) և «Լավագույն քանթրի երգ» (10,000 Hours) անվանակարգերի հաղթող:

«Տարվա արտիստ» — Թեյլոր Սվիֆթ

«Տարվա բացահայտում» — Doja Cat

«Լավագույն դուետ» — Dan + Shay և Ջասթին Բիբեր, 10 000 Hours

«Լավագույն փոփ/ռոք երգչուհի» — Թեյլոր Սվիֆթ

«Լավագույն փոփ/ռոք երգիչ» — Ջասթին Բիբեր

«Լավագույն փոփ/ռոք խումբ» — BTS

«Լավագույն ռեփ/հիփ-հոփ երգչուհի» — Նիկի Մինաժ

«Լավագույն ռեփ/հիփ-հոփ երգիչ» — Juice WRLD

«Լավագույն Soul և R&B երգչուհի» — Doja Cat

«Լավագույն Soul և R&B երգիչ» — The Weeknd

«Լավագույն քանթրի երգչուհի» — Մարեն Մորիս

«Լավագույն քանթրի երգիչ» — Քեյն Բրաուն

«Լավագույն խումբը քանթրի ոճում» — Dan + Shay

«Լավագույն լատինամերիկացի երգչուհի» — Becky G

«Լավագույն լատինամերիկացի երգիչ» — Bad Bunny

«Լավագույն էլեկտրոնային երաժշտության կատարող» — twenty one pilots

«Սոցցանցերի լավագույն արտիստ» — BTS

«Լավագույն տեսահոլովակ» — Թեյլոր Սվիֆթ, cardigan

«Լավագույն սաունդթրեք» — «Գիշատիչ թռչունները»