գլխավոր Քաղաքականություն Բաղդադի օդանավակայանում ձերբակալել են ԻՊ ահաբեկչական խմբավորման գլխավոր համակարգողներից մեկին

Բաղդադի օդանավակայանում ձերբակալել են ԻՊ ահաբեկչական խմբավորման գլխավոր համակարգողներից մեկին

Իրաքի անվտանգության ուժերը Բաղդադի միջազգային օդանավակայանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր համակարգողներից մեկին, հայտնում է Աս-Սումարիա հեռուստաալիքը՝ մեջբերելով երկրի Զինված ուժերի խոսնակ Յահյա Ռասուլի հայտարարությունը:

Հայտարարության համաձայն, Աբու Նաբա կեղծանվամբ հայտնի ահաբեկիչը ժամանել է Բաղդադ ՝ մայրաքաղաքի արվարձաններում ԻՊ զինյալների հետ կազմակերպչական հանդիպում անցկացնելու համար: Օդանավակայանում նրան բերման են ենթարկել Իրաքի հակաահաբեկչական գրասենյակի աշխատակիցները, որոնք երկար ժամանակ հետևում էին նրա շարժումներին:

Աբու Նաբան, որը համարվում է ԻՊ գլխավոր վարչական համակարգողը, Իրաքի անվտանգության ուժերին հայտնի է 2003 թվականից: Այդ ժամանակվանից նա անդամակցում էր մի քանի արմատական ​​խմբավորումների ՝ սկսած Ալ-Քաիդայից և վերջացրած ԻՊ-ով, հայտնում է РИА Новости-ն: