գլխավոր Իրադարձային ԱԱԾ-ն հերքում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին լուրերը

ԱԱԾ-ն հերքում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին լուրերը

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին տարածված տեղեկությունները:

«Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ավելի վաղ, լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: