գլխավոր Իրադարձային Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման համար որևէ վայր այցելելու կարիք չկա. Մեսրոպ Առաքելյան

Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման համար որևէ վայր այցելելու կարիք չկա. Մեսրոպ Առաքելյան

Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման համար որևէ վայր այցելելու, դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:  

«Հարգելի հայրենակիցներ, զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով: Որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար»,-նշել է Մեսրոպ Առաքելյանը:

Սոցիալական ցանցերում շրջանառվում էր տեղեկություն, թե վիրավորում ստացած զինվորները հաշմանդամություն կարգ ստանալու համար ստիպված են փաստաթղթեր հավաքել  և պետք է այցելեն համապատասխան վայր: