գլխավոր Իրադարձային 📷 MINI-ն ներկայացրել է այս տարվա ամենատարօրինակ մեքենան․ Ֆոտոշարք

📷 MINI-ն ներկայացրել է այս տարվա ամենատարօրինակ մեքենան․ Ֆոտոշարք

MINI-ն ներկայացրել է Vision Urbanaut-ը`կոնցեպտուալ մեքենա, պատկերացումներն այն մասին, թե ինչ է առաջարկելու ժամանակակից երիտասարդին, ով շատ ժամանակ է անցկացնում քաղաքում, հայտնում է РБК-ն։

Մեքենան կարող է լինել ոչ միայն տրանսպորտային միջոց, այլև գործնականում բնակարան. դրա համար ստեղծված են բոլոր պայմանները Urbanaut-ում:

Մեքենան պատրաստողները ասում են, որ ամբողջ մեքենան նախագծված է ինտերիերի շուրջ, և դա, իր հերթին, պետք է լինի ավելի շատ հյուրասենյակ, քան սովորական մեքենայի սրահ: Իհարկե, անհնար կլիներ դրան հասնել առանց վերափոխման լայն հնարավորությունների: MINI Vision Urbanaut-ն ունի երեք հիմնական տեսակներ. դրանք կոչվում են Chill, Wanderlust և Vibe: