գլխավոր COVID-19 COVID-19. Ռուսաստանում գրանցվել է ռեկորդային թվով վարակման նոր դեպք

COVID-19. Ռուսաստանում գրանցվել է ռեկորդային թվով վարակման նոր դեպք

Ռուսաստանում առաջին անգամ COVID-19 մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի թիվը 25 հազարից բարձր է (25 173), ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 2 114 502-ի: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել են նոր կորոնավիրուսի վարակի (COVID-19) 25,173 դեպք 85 մարզերում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելացվում է, որ ամբողջ ժամանակ հանրապետությունում գրանցվել է հիվանդության 2 114 502 դեպք: Աճի տեմպը 1,2% է: