
Ավստրալիայում ինը զինվորական ինքնասպան են եղել վերջին երեք շաբաթների ընթացքում՝ Աֆղանստանում ավստրալացի զինվորների կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին զեկույցի հրապարակման ֆոնին, ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ այդ մասին գրում է Daily Mail-ը:
Զեկույցը նախորդ շաբաթ հրապարակել էր Ավստրալիայի զինված ուժերի հրամանատար Անգուս Քեմփբելը: Փաստաթուղթը պարունակում է վկայություններ Ավստրալիայի հատուկ նշանակության ջոկատների կողմից Աֆղանստանում 2005-ից 2016 թվականներին կատարված 39 սպանությունների մասին:
Զոհերի թվում կան ինչպես տեղի զինվորներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:
Այսքան կարճ ժամանակահատվածում ինքնասպանությունների այս թիվը ՝ ութ տղամարդիկ և կին, աննախադեպ է Ավստրալիայի բանակի պատմության մեջ, նշում է թերթը: