
2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ԶԼՄ-ների հաղորդմամբ, հաղթանակ տարած Ջոզեֆ Բայդենը մտադիր է Լինդա Թոմաս Գրինֆիլդի թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրել, գրում է Bloomberg գործակալությունը:
Հայտնի է, որ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակահատվածում Լինդա Թոմաս Գրինֆիլդն ԱՄՆ պետքարտուղարի՝ Աֆրիկայի հարցերով օգնականի պաշտոնն է զբաղեցրել:
Axios պորտալի տեղեկություններով՝ Բայդենի և նրա կողմնակիցների կարծիքով՝ «սևամորթ կնոջն ու հարգված դիվանագետին» այդ պաշտոնին նշանակումը կօգնի բարձրացնել մարդկանց բարոյական ոգին:
Նշվում է, որ Bloomberg գործակալությունը, հղում տալով իր աղբյուրների հայտարարություններին, հայտնել է, որ Բայդենը պետքարտուղարի պաշտոնում ծրագրում է իր օգնական Էնթնի Բլինկենին նշանակել, իսկ Ջեյք Սալիվենին՝ անվտանգության գծով նախագահի օգնականի պաշտոնում: Գործակալության աղբյուրները հաստատել են, որ այս նշանակումների մասին բարձրաձայնվելու են ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Աղբյուրը նշում է, որ այս տեղեկությունը համապատասխանում է Ռոն Քլայնի հայտարարությանը, որին Բայդենն արդեն Սպիտակ տան աշխատակիցների ապարատի ղեկավար է նշանակել: Կլայնի խոսքերվ՝ ընտրված նախագահը նոյեմբերի 24-ին հայտնելու է երկրի գլխավոր պաշտոնյաների անունները: