գլխավոր Իրադարձային Երևան է հասել Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը

Երևան է հասել Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը

Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:

«Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար»,- գրել է Լաքոթը:

Մարդասիրական օգնություն տեղափոխող հաջորդ ինքնաթիռը Ֆրանսիայից Հայաստան կժամանի նոյեմբերի 27-ին։