գլխավոր Հասարակություն Սպորտը կարող է կյանքեր փրկել․ ՄՕԿ-ի նախագահ

Սպորտը կարող է կյանքեր փրկել․ ՄՕԿ-ի նախագահ

Սպորտը կարող է կյանքեր փրկել, կորոնավիրուսի համաճարակի ժամանակ պարզ դարձավ, թե որքան կարևոր է այն առողջության համար: Այս կարծիքը հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախը G20 երկրների ղեկավարների գագաթնաժողովում, հայտնում է ՄՕԿ մամուլի ծառայությունը:

«Սպորտը կարող է կյանքեր փրկել: Կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում մենք բոլորս իմացանք, թե որքան կարևոր է սպորտը ֆիզիկական և հոգեկան առողջության համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դա ճանաչեց` համաձայնագիր կնքելով ՄՕԿ-ի հետ: Այս համաձայնագրով ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն և ՄՕԿ-ը սկսել են համատեղ արշավ, որը կոչվում է «Առողջ միասին»՝ միջազգային ծրագրերը խթանելու համար, և մենք պատրաստվում ենք նպաստել պատվաստումների համաշխարհային արշավին», – ասել է Բախը:

«Այս ճգնաժամից մենք մեկ կարևոր դաս ենք քաղել։ Մեզ ավելի շատ համերաշխություն է պետք: Մենք շուտով կտոնենք համերաշխության այս դրսևորումը Տոկիոյի հետաձգված Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերում», – ավելացրել է ՄՕԿ-ի ղեկավարը: