
Չեխիան ԵՄ երկրներից COVID-19-ի պատճառով մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրն է:
Այդ մասին հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը՝ հղում անելով հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) տեղեկատվությանը:
«Վերջին շաբաթներին Չեխիան ԵՄ երկրների շարքում առաջինն է օրական COVID-19 նոր վարակակիրների քանակով: Բայց միևնույն ժամանակ, ըստ ECDC-ի, հանրապետությունը վերջին 14 օրվա ընթացքում շարունակում է մնալ առաջատարը ԵՄ-ում ՝ կորոնավիրուսի պատճառով մահացությունների թվով․ 100 հազար մարդու հաշվարկով՝ 23,4 մարդ», – հայտնում է Չեխիայի առողջապահության նախարարությունը: