
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուոատոս քաղաքի ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի առևտրի կենտրոնում ավելի վաղ տեղի ունեցած կրակոցներից հետո 15-ամյա պատանի է ձերբակալվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կրակոցների հետևանքով 8 մարդ է տուժել, իսկ կասկածյալը, ըստ նախնական տեղեկությունների, դեպքի վայրից փախուստի էր դիմել:
Ոստիկանությունից ընդգծել են, որ տեղի ունեցածը պատահականություն չէ, այլ՝ երկու խմբավորումների բախում: