գլխավոր Սպորտ Բռնցքամարտի Եվրոպայի ԵԱ․ Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ

Բռնցքամարտի Եվրոպայի ԵԱ․ Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ, հաղորդում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Բրոնզե պարգևի են արժանացել 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 48 կգ քաշային Գաjանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:

Հիշեցնենք, որ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ առաջնությանը մասնակցում էր 11 բռնցքամատրիկ՝ 8 տղա և 3 աղջիկ։