գլխավոր Հասարակություն ՌԴ ՊՆ հակաականային կենտրոնի մասնագետներն ուղևորվել են Արցախ. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ հակաականային կենտրոնի մասնագետներն ուղևորվել են Արցախ. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի ստորաբաժանումները մեկնել են Լեռնային Ղարաբաղ, ռուսական ռազմական գերատեսչությանը հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության անցկացման գոտում խնդիրների կատարման նպատակով ՌԴ oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից տեղափոխել են մասնագետներ, տեխնիկա և սպառազինություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Երևանի օդանավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։Ըստ հաղորդման՝ անձնակազմը և տեխնիկան կանցնեն Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով և ժամանելով նշանակման վայր՝ ձեռնամուխ կլինեն ինժեներական հետախուզման, ականազերծման և ԼՂ հակամարտության ընթացքում առավել տուժած շրջաններում պայթյունավտանգ օբյեկտների ոչնչացման խնդիրների կատարմանը։