
Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի անվան դրամատիկական թատրոնի աշխատակազմը ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է ընդունել դիմել մայրաքաղաքի մշակույթի հարցերով վարչությանը թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում հայազգի դերասան և ռեժիսոր Սերգեյ Գազարովին նշանակելու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թատրոնի ներկայացուցչին:
«Ժողովի ժամանակ աշխատակազմը միաձայն որոշում է կայացրել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում դերասան և ռեժիսոր Սերգեյ Գազարովին նշանակելու խնդրանքով դիմել մշակույթի հարցերով վարչություն»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկան հասակում: