գլխավոր Գլխավոր Մեր անձնական արժանապատվությունը յուրաքանչյուրիս իրավունքների ու ազատությունների հիմքն է.ՄԻՊ

Մեր անձնական արժանապատվությունը յուրաքանչյուրիս իրավունքների ու ազատությունների հիմքն է.ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր անձնական արժանապատվությունը յուրաքանչյուրիս իրավունքների ու ազատությունների հիմքն է:

Բայց անձնական արժանապատվության հիմքը մեր պետականության ու ժողովրդի արժանապատվությունն է, որին հասցված ծանր հարվածներն անտանելի դժվար են։

Պետք է նվիրական սիրով պահենք մեր պետականությունը, մեր ժողովրդի միասնական ու համախմբված ուժը, հավատանք մեր Մեծ ապագային:

Այդ կերպ կերաշխավորենք ոչ միայն ինքներս մեր, այլև մեր երեխաների իրավունքներն ու ազատությունները, ամուր կպահենք մեր սերունդների արժանապատվությունն ու պատիվը»: