գլխավոր Իրադարձային ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը դիմել է ծանր վիրավորում, այդ թվում՝ անդամահատում...

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը դիմել է ծանր վիրավորում, այդ թվում՝ անդամահատում ունեցող զինծառայողներին

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հաղորդագրություն է տարածել։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Դիմում ենք բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։

Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։