գլխավոր Իրադարձային Մոսկվան ափսոսանք է հայտնել Բաց երկնքի մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու առթիվ․...

Մոսկվան ափսոսանք է հայտնել Բաց երկնքի մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու առթիվ․ Պեսկով

MOSCOW, RUSSIA - DECEMBER 14, 2017: Russian Presidential Spokesman Dmitry Peskov looks on during Russian President Vladimir Putin's annual press conference at Moscow's World Trade Center. Anton Novoderezhkin/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. 14 äåêàáðÿ 2017. Ïðåññ-ñåêðåòàðü ïðåçèäåíòà ÐÔ Äìèòðèé Ïåñêîâ âî âðåìÿ áîëüøîé åæåãîäíîé ïðåññ-êîíôåðåíöèè ïðåçèäåíòà ÐÔ Âëàäèìèðà Ïóòèíà â Öåíòðå ìåæäóíàðîäíîé òîðãîâëè íà Êðàñíîé Ïðåñíå. Àíòîí Íîâîäåðåæêèí/ÒÀÑÑ

Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի՝ Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու որոշման համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ցավում ենք և կարծում ենք, որ ԱՄՆ-ի դուրս գալն այդ պայմանագրից այն դարձնում է այլևս անկենսունակ»,- ասել է Պեսկովը:

Սպիտակ տունն ավելի վաղ հաստատել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս Բաց երկնքի մասին պայմանագրից՝ համապատասխան դիմում ներկայացնելուց կես տարի անց:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան կձգտի հասնել պայմանագրի մաս կազմող մյուս երկրներից իրենց պարտականությունների կատարման հաստատուն երաշխիքների:

Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին և ուժի մեջ մտել 2002 թվականն: Այն հանդիսանում է սառը պատերազմից հետո Եվրոպայում վստահության ամրապնդման ևս մեկ միջոց. փաստաթուղթը թույլ է տալիս անդամ երկրներին բաց կերպով տեղեկություն հավաքել մեկը մյուսի զինված ուժերի և կայանալիք միջոցառումների մասին: ԱՄՆ-ի դուրս գալով պայմանագրի անդամ երկրների թիվը կազմում է 34: