գլխավոր Իրադարձային 177 վարակակիր և 7 մահ․ Սև հարսանիք ԱՄՆ-ում

177 վարակակիր և 7 մահ․ Սև հարսանիք ԱՄՆ-ում

ԱՄՆ Մեն նահանգում հարսանեկան արարողությունը հանդիսացել է կորոնավիրուսի համաճարակի բռնկման աղբյուր, որի արդյունքում 177 մարդ վարակվել է, յոթը՝ մահացել: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը, հայտնում է РИА Новости-ն։

Կազմակերպությունը վերլուծել է COVID-19- ի որոշ դեպքեր և եզրակացրել, որ դրանք բոլորը կապված են մեկ իրադարձության հետ`հարսանեկան արարողություն, որին ներկա են եղել 55 հյուր: Հարսանիքը տեղի է ունեցել 4500 բնակիչ ունեցող փոքրիկ քաղաքում, որտեղ նախկինում կորոնավիրուսի վարակման ոչ մի դեպք չի եղել:

Կորոնավիրուսի թեստերի առաջին դրական արդյունքները ստացել են իրադարձությունից հինգ օր անց. երկու հյուրեր գանգատվել են կոկորդի ցավի, բարձր ջերմության և չոր հազի մասին: Հաջորդ օրը ևս երեք մարդ բողոքել է նմանատիպ ախտանիշներից:

Վարակվածների թվի աճից հետո մասնագետները փորձել են հետքեր գտնել վարակվածների միջև և եզրակացրել են, որ բռնկումը տեղի է ունեցել հարսանիքից հետո: Ստուգումմերը ցույց են տվել, որ այն տեղի է ունեցել մի շարք խախտումներով. հյուրերի ընդհանուր թիվը գերազանցել է հիսուն հոգու սահմանը, նրանք դիմակ չեն կրել և չեն պահպանել սոցիալական հեռավորությունը:

Ավելի ուշ կորոնավիրուս է հայտնաբերվել 55 հյուրերից 27-ի մոտ: Վարակվել են նաեւ ռեստորանի աշխատակիցները, որտեղ տեղի է ունեցել իրադարձությունը: Հետո վիրուսը սկսել է տարածվել առաջին վարակվածներից։