գլխավոր Իրադարձային Անորոշություն կա նաև վարձկանների հարցի շուրջ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Անորոշություն կա նաև վարձկանների հարցի շուրջ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ընդգծել է այն մեծ պատասխանատվությունը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ուսերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասել է ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հարցազրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև վարձկանների, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանմանը։

«Անորոշություն կա նաև վարձկանների հարցի շուրջ. պետք է հասնել դրանց դուրս բերմանը, ինչի հետ համաձայն են Մինսկի խմբի համանագահ բոլոր երկրները: Դա վերաբերում է նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանության հարցին: Այս առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնություններ է ձեռնարկել ՅՈւՆԵՍՕ-ի հետ համատեղ, ինչը և ես շաբաթ քննարկել եմ իմ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- հավելել է Լե Դրիանը:

Վերջինս շեշտել է, որ միայն այս հարցերի կարգավորումից հետո կարելի է անցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին քննարկումներին: