գլխավոր Իրադարձային ՀՀ վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի ժամանակ փակվում են Երևանի կենտրոնական փողոցները․ Yerkirmedia.am (տեսանյութ)

ՀՀ վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի ժամանակ փակվում են Երևանի կենտրոնական փողոցները․ Yerkirmedia.am (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան տեղաշարժի ժամանակ փակվում են մայրաքաղաք Երևանի կենտրոնական փողոցները, տեղեկացնում է Yerkirmedia.am-ը։

Տիգրան Մեծ և Մելիք Ադամյան փողոցները տևական ժամանակ փակ են եղել, մինչև ՀՀ վարչապետը հսկայական ավտոշարասյունով դուրս եկավ Կառավարության շենքից:

Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ասել է, որ իր ավտոշարասյան տեղաշարժման ժամանակ մայրաքաղաքում ճանապարհներ չեն փակվում, ինչպես եղել է նախկին ղեկավարների օրոք։ Վարչապետը նաև ասել է, որ իր ավտոշարասյունը նույնիսկ կանգնում է լուսանցույցի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի։