
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը վտանգավոր է համարում Իրաքից իր զորքերը դուրս բերելու ԱՄՆ մտադրությունները, քանի որ, նրա կարծիքով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը մնում է:
«ԻՊ-ը դեռ գոյություն ունի, և ես զարմացա, երբ իմացա, որ ԱՄՆ-ը կարող է իր ուժերը դուրս բերել Իրաքից, ինչը վտանգավոր կլինի», – LCI հեռուստատեսությանը ասել է Լե Դրիանը, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլերը տեղեկացրել էր, որ 2021 թվականի հունվարի 15-ի դրությամբ ԱՄՆ իշխանությունները մտադիր են իրենց զորքերից միայն 2,5 հազարը թողնել Աֆղանստանում և Իրաքում: